Լրահոս

09.03.2012 10:04


Դատարանն «Apple»–ին արգելել է «Kodak»–ին շարունակել դատի տալ

Դատարանն «Apple»–ին  արգելել է «Kodak»–ին շարունակել դատի տալ

ԱՄՆ–ի դատարանն «Apple» ընկերությանն արգելել է շարունակել դատի տալ «Eastman Kodak»–ին, որը սնանկացել է 2012թ. հունվարին։ Դատավորի կարծիքով, սնանկացած ընկերության դեմ դատական հայցի շարունակությունն անիմաստ է։

«Apple»–ը «Kodak»–ին դատի էր տվել 2010թ.՝ նրան մեղադրելով ֆոտոխցիկների արտադրության ժամանակ թվային լուսանկարների մշակման հարցում իր որոշ արտոնագրերի (պատենտների) օգտագործման համար:

Ավելի վաղ հենց «Kodak»–ն էր դատական հայց ներկայացրել ընդդեմ «Apple»–ի՝ նրան մեղադրելով  «iPhone»–ներում և «BlackBerry»–ներում պատկերի նախնական դիտման իրենց արտոնագրած տեխնոլոգիան կիրառելու համար։

Ֆոտոխցիկների և  ֆոտոժապավենների արտադրությամբ զբաղվող XX դարի առաջատար ընկերություններից «Kodak»–ը վերջին մի քանի տարում ֆինանսական զգալի կորուստներ է կրել։ Այժմ «Eastman Kodak»–ն աստիճանաբար կրճատում է իր արտադրանքը։ Բացի այդ, ընկերությունը հայտարարել է թվային ֆոտոխցիկների և տեսախցիկների արտադրությունն ընդհանրապես դադարեցնելու մտադրության մասին։

Այս խորագրի վերջին նյութերը